20:36 , 28 հուլիս, 2012

- Գեղեցիկը նեցուկ է հանդիսանում ժողովրդի ոգուն: Ոչնչնացնելով այն, ցրիվ տալով` մենք խորտակում ենք այն հիմքերը, որ մարդկանց ստիպում են մարտնչել և իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի: Աղտոտված, ոտնակոխ արված տեղում չի աճի սեր դեպի ժողովուրդը, իր անցյալը, զորական խիզախությունն ու քաղաքացիական արիությունը` մոռանալով, որ իր փառավոր անցյալով ժողովուրդը դառնում է քրջոտների ամբոխ, որ տենչում է միայն որովայնը լցնելու և գինի խմելու մասին:
- - Դու ուզում ես ասել, թե ոչ միայն գեղեցիկն ինքը, այլև նրա անարգումը տեսնե՞լն է ամրացնում ժողովրդի ոգին:
- Հենց այդպես է, արքա՛, բայց միայն այն դեպքում, երբ ժողովուրդը, որ ստեղծել է իր երկրի գեղեցկությունը, կուտակել գեղեցիկը, հասկանում է, թե ինչից է զրկվել:
- Փողը նպատակ չէ, այլ` հնարավորություն: Եթե դու նրան վերաբերվում ես որպես ուժի, որ տալիս է զանազան հնարավորություններ, ապա դու կգնահատես փողը, և այն քեզ չի ստրկացնի: Փողի մեջ մարդկանցաշխատանքն է, և դեն նետել այն` նույնն է, թեդեն նետել հացը:
- Պատմության փորձը գոյություն ունի միայն իմաստունների համար:
- Աստվածը, որն զբաղվում է մարդկային բոլոր գործերով և նմանվում է մարդուն, միայն ոչ շատ վառ երևակայությամբ մարդկանց հորինվածն է: Այն հարկավոր է հավատի նրանց մակարդակում, ինչպես տեղ է հարկավոր` կենտրոնանալու համար և աղոթքի, և որպես միջնորդներ` քրմեր: Միլիոնավոր մարդիկ դեռ պահանջում են կրոններ, այլապես նրանց կզրկվեն առհասարակ ամեն տեսակ հավատից, և հետևաբար, բարոյական հիմքերից, առանց որոնց չեն կարող գոյություն ունենալ պետություններն ու քաղաքները: Ահա թե ինչու, քանի դեռ մարդիկ շատ են տգետ, մենք պահպանում ենք հին հավատալիքները, թեև ինքներս ազատվել ենք նախապաշարումներից ու սնահավատություններից: Նույնիսկ իմաստուն կառավարիչների թվից դեռ քչերը գիտեն, որ ժողովրդի բարոյականությունը, նրա մեջ արժանապատվություն ու հարգանք դաստիարակելը նախնիների, աշխատանքի ու գեղեցիկի նկատմամբ ամենից կարևորն են մարդկանց ու պետությունների ճակատագրերի համար: