Ինքնահրկիզվել խոստացող գործարարը որոշել է «սենսացիա» գտնել ու իր վրա ուշադրություն հրավիրել


22:39 , 13 մայիս, 2014

«Եթե դիմումս վարույթ չընդունեք կինքնահրկիզվեմ». այս խոսքերի հեղինակը ոչ ավել և ոչ պակաս հայտնի ռեստորաններից մեկի սեփականատերն է։ Ինքնահրկիզմամբ սպառնում են վճռաբեկ դատարանին։ Հետաքրքիր մոտեցում է, տեսավ, որ հանրությունն արդեն քաջատեղյակ է այդ գործից, առանձնապես լուրջ չի վերաբերվում «ինքնահրկիզվողին», մամուլն էլ իր հերթին երես է թեքել, որոշեց «սենսացիա» գտնել ու իր վրա ուշադրություն հրավիրել։ Կարծում եմ այդ գործարարը FB-ում վճարելով նյութեր տարածելու փոխարեն ավելի լավ կլինի PR-ից գոնե կիսահասկացող մեկին վճարի, ով կբացատրի Մանվելին, որ վաղուց անցել են սեփական անձի դեմ ոտնձգության սպառնալիքով որևէ բանի հասնելու ժամանակները։ Տղերք, ամոթ է, լուրջ մարդիկ էիք։