Ուրուգվայի նախագահն ուզում է իր նստավայրը տրամադրել սիրիացի երեխաների հանգստին


19:09 , 8 մայիս, 2014

Ուրուգվայի նախագահն ուզում է իր նստավայրը տրամադրել սիրիացի երեխաների հանգստինHaynews.am-ը գրում է.
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մտադիր է իր նախագահական ամառային նստավայրը տրամադրել սիրիացի երեխաների հանգստի համար:
Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է ուրուգվայական Busqueda պարբերականը:

Ըստ այդմ` Ուրուգվայի առաջնորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է ուղղել, որով խնդրել է թվով 50 սիրիացի փախստական երեխաների թույլ տալ իրենց հանգիստն անցկացնել իր` Անչորենա նստավայրում:

Անցյալ շաբաթ Մուխիկան ռադիոուղերձով է հանդես եկել` իր երկրի քաղաքացիներին կոչ անելով ընդունել Սիրիայից եկած գաղթական երեխաներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ