ՀԱԿ երիտասարդների դատավճիռն Արդարադատության նախարարի խոստացած դատաիրավական բարեփոխո՞ւմն էր


23:51 , 21 հուլիս, 2012

Մի քանի օր առաջ արդարադատության նախարարը ասուլիսի ընթացքում ոնց որ մտավոր հետամնացների համար բացատրում էր, թե դատաիրավական բարեփոխումների նոր ծրագրից հետո պետական կառավարման համակարգը ոնց ա գերժամանակակից ավտոմեքենայի նման հարմարավետ լինելու: Կոնգրեսի ակտիվիստների հանդեպ դատավճիռն ըստ երեւույթին դեպի գերժամանակակից մեքենա կատարած առաջին քայլերից մեկն ա: Հետաքրքիր կլիներ իհարկե, որ արդարադատության նախարարը բացատրեր, թե երիտասարդների հանդեպ դատավճիռը էդ մեքենայի որ դետալն ա, ու դեռ քանի տենց դատավճիռներ հետո ա արդեն մեքենան դուրս գալու մայրուղի: