Հատուկ դեբիլների համար. մի քանի բան, որ չի կարելի անել այսօր


10:11 , 24 ապրիլ, 2014

Հատուկ ԴԵԲԻԼՆԵՐԻ համար!!!

Այսօր փորձեք չանել հետևյալ մի քնաի բաները.

1. Մի լցրեք ձեր գրպանները սեմեչկայով Ծիծեռնակաբերդ բարձրանալիս: Այսօր էտ օրը չի:

2. Մի հագեք կարճ յուբկաներ ու ռոզովի կալգոտկաներ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս: Այսօր էտ օրը չի:

3. Մի նկարվեք ծաղկեպսակների դիմաց ու քցեք Օդնոկլասնիկում գլխավոր ֆոտո՝ Ծիծեռնակաբերդում, նամանավանդ ըտենց նկարվելուց մի ուռացրեք ձեր շուրթերը. այսօր էտ օրը չի:

4. Ծիծեռնակաբերդ գնալուց գոնե մեկին  հարցրեք կամ հիշեք հայտնի երգում «կարմիր, կապույտ, ծիրանագույն» մեր դրոշի գույների հերթականությունը և հասկացեք, որ  դրոշը թարս պահելով մեկ այլ երկրի դրոշ եք ստանում: Նամանավանդ մի պահեք դրոշը միաժամանակ սեմուշկա չրթելով կամ ռոզովի կալգոտկաներով. այսօր էտ օրը չի:

5.  Հանդիպելուց իրար մի ասեք  «եղեռնդ շնորհավոր»: Այսօր էտ օրը չի: