«Բորուսսիա»-«Մայնց». Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Լևանդովսկին (տեսանյութ)


18:06 , 19 ապրիլ, 2014

Allsport.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում այժմ ընթանում է «Բորուսսիա Դորտմունդ»-«Մայնց» հանդիպումը:

6-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Միլոշ Յոյիչը, 8 րոպե անց Օկադզակին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 18-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Բորուսսիայի» երկրորդ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին: