Աբովյան 19-ում ոչ թե կապիտալ շիանարություն էր, այլ սանհանգույցի վերակառուցում. «Տարոն սիրուն չի» գրել էլ հարկ չկար


16:30 , 17 հուլիս, 2012

Բայց մեր քաղաքապետն էլ ա հա շատ մազալու դեմք: Գիտի հասարակությունը ոմց ա դողում կանաչ տարածքծների վրա ու հատկապես Աբովյան փողոցի շուրջ ծավալվող զարգացումներին ինչ աչալրջորեն ա հետևում ու հանկարծ առանց որևէ մեկին ինչ-որ բան ասելու բռնում ու Աբովյան 19 հասցեում շինարարություն ա ծավալում: 
Այսօր Տարոն Մարգարյանը՝ ցրելով բոլորի կասկածները Աբովյան 19-ում կապիտալ շինարարություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարել է, որ այդտեղ վերակառուցվում էր ստորգետնյա հասարակական սանհանգույցը և նա հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
«Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը:
Ոնց որ ասում են хотели как лутше, получилось как всегда !
Հիշեցնենք, որ երեկ բնապահանները Աբովյան 19 հասցեում կատարված շինարարության դեմ բողոք էին իրականացնել՝ այնտեղ թողնելով «Տարոն Մարգարյան սիրուն չի», «Հանրային տարածքի զավթում» գրություններով պաստառներ։