14:04 , 13 ապրիլ, 2014
Haynews.am-ը գրում է.
Րոպեներ հետո կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի խորհրդի նիստը:
«Համբերությունը կյանք է, մի քիչ սպասեք, ամեն ինչ կիմանաք: Ամեն ինչ լավ է լինելու, ՀՀԿ-ն շարունակելու է հաղթարշավը գործընկերների հետ, օրվա փոփոխությունն էլ զուտ տեխնիկական խնդիր է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀԿԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այս պահին ՀՀԿ գրասենյակ ժամանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գրասենյակից փոխանցում է HayNews.am -ի թղթակիցը: