Հերոսի կոչում` փողոցների սառցաբեկորները հաղթահարելու համար


11:58 , 15 փետրվար, 2012

Զարմանում եմ` ինչու՞ չկա մի օրենք, ըստ որի Երևանի փողոցներով քայլող իրավական կամ, ջհանդամն ու գյոռը,թեկուզ ֆիզիկական անձն ու հասարակ մահկանացուն իր առջև դրված սառցաբեկորներն հաղթահարելու և առանց որևէ վնասվածքի նշանակված կետին հասնելու դեպքում կստանա ազգային հերոսի կոչում կամ գոնե բարոյական խրախուսանք քաղաքապետի կողմից: Ահավոր ա, ա-հա-վոր: Էսօր մտածում էի, որ հղի լինեմ , սենց փողոցներով քայլեմ և եթե անգամ չընկնեմ , երեխես ներսում իմ ընկնելու վախից հոգեբանական սթրեսս կտանի ու դեբիլոտ կծնվի...
Խոսքս կենտրոնական փողոցների մասին ա, և թույլ տվեք չմանրամասնել ծայրամասերի բնակիչների նիստուկացը: Կոնկրետ Մասսիվը, ես վստահ եմ` շուտով ինքնավար պետության կոչում կստանա . մենք մեր հիմն ունենք, մեր դրոշը և այս սեզոնին անգամ կովալենտ կապ չունենք քաղաքի այլ մասերի հետ: Ամեն իրեն հարգող մասսիվցի ամենաքիչը 3 հատ շուն պիտի ունենա և մեկ սահնակ `մասսիվում անվտանգ երթևեկելու համար:
Չգիտես էլ` լացես, թե ծիծաղես անճարությունից :
Եթե ազատ ժամանակ ունենաք,դույզն-ինչ խորհեք ասածներիս շուրջ ,Պարոն Քաղաքապետ :