Հայտնի դեմքերը հրաժարվում են գնալ Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի հարսանիքին


23:40 , 9 ապրիլ, 2014

Lusabac.info-ն գրում է.

Քիմ Քարդաշյանը իր սպասվող հարսանիքին հրավիրել էր բազմաթիվ աստղերի, սակայն ավելի քան 100 աստղ չի ընդունել հրավերը, այդ թվում՝ Բարաք Օբաման կնոջ հետ, Օփրա Ուինֆրին, Բեյոնսեն և Ջեյ-Զին, Ուիլ Սմիթը կնոջ հետ, Պրինցը, Ջարեդ Լետոն և ուրիշներ:

«RadarOnline»-ը տեղեկացնում է, որ Քանյեն շատ է խնդրում տարբեր հայտնի դեմքերի Քիմին հրավիրել իրենց կազմակերպած երեկույթներին, որպեսզի նա շփվի հասարակության կենտրոնական խավի հետ, սակայն այդ մարդիկ չեն ընդունում իրենց հրավերները: