Վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել


22:21 , 3 ապրիլ, 2014

Վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել, դա հասարակության պահանջն ու պարտադրանքն էր:

Ակնհայտ է, որ ոչ արհեստավարժ աշխատանքի արդյունքում տուժում էր հայրենի տնտեսությունն ու մեր ժողովուրդը: Նման դեպքում սպասելի և պարտադիր էր կառավարության ղեկավարի հրաժարականը:
Ընդամենը օրեր առաջ էր, երբ Ազգայն Ժողովի ամբիոնից հորդորեցի վարչապետին կառավարության ներկայացուցիչների խորհրդարանական և արտախորհրդարանական պահվածքն ու գործելաոճը: Հակառակ դեպքում՝ ժողովուրդն ամեն ինչ կդնի իր տեղը:
Վարչապետի այսօրվա հրաժարականով մեկնարկեցին գործընթացներ, որոնց պետք է ուշադրության կենտրոնում պահել և ժողովրդի յուրաքանչյուր ազդակին լինել հետևողական: