«Ռեալ»-«Բորուսսիա». ՉԼ-ում իր 100-րդ խաղը Ռոնալդուն նշանավորեց գոլով (տեսանյութ)


00:19 , 3 ապրիլ, 2014

Allsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի` «Ռեալ Մադրիդ»-«Բորուսսիա Դորտմունդ» հանդիպման 57-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր թիմի երրորդ գոլը: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի համար այս հանդիպումը 100-րդն է Չեմպիոնների լիգայում: Մինչ այս միայն երկու ֆուտբոլիստի Թիերի Անրիին և Զլատան Իբրահիմովիչին էր հաջողվել գոլի հեղինակ դառնալ հոբելյանական 100-րդ հանդիպման ժամանակ: