Ավելի լավ է Սիրիայում ավերակների վրա նորից տներ կառուցել, քան գալ հայրենի՞ք


07:45 , 1 ապրիլ, 2014

Լաթաքիայում շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանի հայտարարությունը.

«Հայաստան տեղափոխվելու միտքը դեռ չի քննարկվում։ Մենք գիտենք, որ Սիրիայից բազմաթիվ հայեր գնացին Հայաստան և հետագայում թողեցին տարբեր դժվարությունների պատճառով։ Հայաստանը մեզ համար այդքան հեշտ դեղատոմս չէ։ Մենք միայն ու միայն ուզում ենք հետ գնալ` թեկուզ ավերակների վրա նորից տներ կառուցելու վճիռով: Միայն թե` մեր բնակավայրը պատերազմի դաշտի չվերածվի»։

Ստացվում է, որ ավելի լավ է Սիրիայում ավերակների վրա նորից տներ կառուցել, քան գալ թեկուզև բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստա՞ն։ Է, եթե մարդիկ անգամ ամենաօրհասական պահին չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, ուրեմն ես վստահ չեմ, որ նրանք հենց Հայաստանն են ընկալում որպես հայրենիք։