Tesadasht.am-ը գրում է.
Ամերիկյան Apple ընկերությունը նորից դատական հայց է ներկայացրել հարավկորեական Samsung ընկերության դեմ: Այժմ Apple -ը պահանջում է Samsung-ից փոխհատուցել իր սարքերի առանձնահատկություններն անընդհատ պատճենելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկացմամբ՝ Apple-ը մտադիր է Samsung-ի ամեն մի սարքից, որում օգտագործվել է իր մշակած ծրագիրը, ստանալ 40 ԱՄՆ դոլար փոխհատուցում: Apple-ի հաղթանակի դեպքում Samsung-ը ստիպված կլինի վճարել 2 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցում: