Հենրիխ Մխիթարյանի թիմակից ազգությամբ թուրք Նուրի Շահինը՝ քեսաբցիների կողքին


00:36 , 31 մարտ, 2014

Բորուսիա Դորտմունդի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Նուրի Շահինի Ինստագրամի էջում հայտնվել է «Փրկենք Քեսաբը» գրությամբ հայտնի պաստառը, որը այս պահին օգտագործված է որպես Նուրիի էջի գլխավոր նկար: Ցավոք, դժվար է պարզել` այս էջը իսկապես պատկանում է Նուրիին, թե ոչ, բայց ենթադրելով էջի հետևորդների քանակից՝ շուրջ 67.000 մարդ, էջը պատկանում է Նուրիին: Այս պարագայում պարզապես մնում է շնորհակալություն հայտնել այս մարդուն, ով չնայած իր արմատներին, չի վախեցել բարձրաձայնել ճշմարտությունը: