Այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 64 տարեկան


10:13 , 28 մարտ, 2014

Կուսակցության հիմնադիր նախագահ, մեծ հայրենասեր Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձն է. նա կդառնար 64 տարեկան:

Հպարտություն է լինել մի կուսակցության գաղափարակից, որի հիմնադիրն է եղել Աշոտ Նավասարդյանի նման հայրենասեր ու հմուտ քաղաքական գործիչն ու արժանավոր հայորդին:

ՀՀԿ հիմնադրի սերը, գործը, միտքը այսօր էլ շարունակվում է ու վստահաբար կշարունակվի հանրապետականում ու հանրապետականների գաղափարներում: