Արոնյանն ու Կրամնիկը խաղաղ դաշն կնքեցին


19:04 , 18 մարտ, 2014

kramnik-aronian-london2011Footsport.am-ը գրում է.

Այսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ մրցափուլի օրն էր: Կենտրոնական մրցախաղում ուժերը չափում էին Վլադիմիր Կրամնիկը և Լևոն Արոնյանը, որը կարելի էր նաև մրցաշարի առանցքային մրցախաղերից մեկը համարել: Մինչև մրցաշարի մեկնարկը մասնագետները հենց այս երկու շախմատիստներին էին համարում մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդը: Կենտրոնական մրցախաղում էլ ծավալվեց ամենահետաքրքիր պայքարը: Դիրքային բարդ խնդիրներ առաջադրեցին մրցակիցները միմյանց: Ստացվեց այնպես, որ նավակային վերջնախաղում Կրամնիկն ուներ մեկ ավելի զինվոր: Սակայն Արոնյանն անսխալ պաշտպանվեց, և մրցակիցները 60-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ