Կարեն Մկրտչյանը խնդրում է դադարեցնել իր համար արվող փողոցային բոլոր դրամահավաքները


13:03 , 17 մարտ, 2014

ՇԱՏ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
Սա Կարենի ցանկությունն է:
Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք: Քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19, 20, 21 Կինոմոսկվայում տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոի համերգը՝ տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր Փեթակ առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ: 
Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների, ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:

Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը 500 դրամ: