Վերջապես ձերբազատվեցինք կլկլոց, տնգլ-մնգլ երգեր Եվրոպա ուղարկելու մարմաջից


23:36 , 14 մարտ, 2014

Վերջապես մենք ձերբազատվեցինք կլկլոց, տնգլ-մնգլ երգեր Եվրոպա ուղարկելու մարմաջից` չհաշված, իհարկե, Հայկոյի ու Դորիանսի կատարումները, որոնք առանձնահատուկ ու շշմեցուցիչ չէին, բայց դե գոնե չէիր կարմրում: Արամ MP3-ի երգն ու կատարումը լավն էր, գուցե ամենալավը այս տարիների մեջ, բայց չեմ կարող անկեղծ չասել. սկիզբը հաճելիորեն զարմացրեց, հետո մի պահ անգամ փշաքաղվեցի, բայց վերջում, երբ սպասում էի ավելիին, երգն ավարտվեց` ինչ-որ կիսատության զգացում թողնելով... :(  Արամին մաղթենք ՀԱՂԹԱՆԱԿ!!!!!! :)