Սիմոնյան. Հայաստանն ինձ մոտ է, բայց հաղթանակ մաղթում եմ Ռուսաստանի հավաքականին


00:47 , 5 մարտ, 2014

Allsport.am-ը գրում է.

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը խոսել է մարտի 5-ին, Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղից ունեցած ակնկալիքներից:

-Հավաքականի յուրաքանչյուր խաղ, այդ թվում` ընկերական, շատ կարևոր է: Կապելոյի առջև խաղացողների պատրաստվածությունը ստուգելու խնդիր է դրված, իսկ ես պարզապես ցանկանում եմ տեսնել հետաքրքիր ֆուտբոլ:

Հայաստանն ինձ մոտ է, բայց հաղթանակ մաղթում եմ Ռուսաստանի հավաքականին: Թող, երկու թիմերն էլ ցուցադրեն դիտարժան ֆուտբոլ, և մարզիչները գոհ լինեն իրենց սաների մարզավիաճկից,-Սիմոնյանի խոսքերը մեջբերում ենք «Спорт-экспресс»-ից: