Տեր-Պետրոսյանի թիկնապահը շպրտեց քաղաքացուն (Տեսանյութ)


22:03 , 1 մարտ, 2014

Տեր-Պետրոսյանի թիկնապահը շպրտեց քաղաքացուն /վիդեո/Henaran.am-ը գրում է.

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, երբ ազատմարտիկներից մեկը խոսում էր մարդու իրավունքներից, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ ճեմում էր հրապարակում: Թիկնազորը թույլ չէր տալիս` մոտենալու առաջին նախագահին եւ պարզ չէ, թե ինչ էին քննարկում Լեւոնները: Թերեւս այն, թե ինչու շատ մարդ չի եկել հանրահավաք:

Նրանց փորձեց մոտենալ քաղաքացիներից մեկը, ով ցանկացավ պարզապես բարեւել Տեր-Պետրոսյանին: Սակայն թիկնապահներից մեկը նրա թեւեից բռնած շպրտեց նախահարթակից: