Պատմության դասագրքերում մեր կոտրած կայքերի թիվը գրելով՝ հաստատ չենք զարմացնելու ապագա սերունդներին


16:58 , 26 փետրվար, 2014

Ես երևի միակ մարդն եմ, որ չեմ հասկանում մեր ու ադրբեջանցիների իրար կայք կոտրելու իմաստը, դրա հաղթանակի նշանակությունը ու ոգևորությունը: Մենք կոտրեցինք azeri.az-ը, իրանք մեր txur.am-ը կամ sirun axjka օդնոյի էջը, հետո՞, ի՞նչ ավելացավ մեր կյանքում, ու պակասեց իրանց մոտ: Ավելի լավ չէ պատերազմները ավելի լուրջ, դիվանագիտական մակարդակում վարել, ինչ որ կարևոր նշանակության հաղթանակներ տանել ու դրանցով ուրախանալ, գլուխ գովել...Պատմության դասագրքերում մեր կոտրած կայքերի թիվը գրելով՝ հաստատ չենք զարմացնելու ապագա սերունդներին...