Հիանալի խումբ է բաժին հասել ՀՀ ֆուտբոլի հավաքականին


22:36 , 24 փետրվար, 2014

Բողոքել պետք չէ, թե մեզ բարդ խումբ է բաժին հասել, այլ պետք է ուրախ լինենք, որ հենց այսպիսի խմբում ենք հայտնվել, որովհետև այսպիսի խմբում կերևա մեր իրական ուժը: Եթե այսպիսի խմբից կարողանանք դուրս գալ, ապա կարող ենք վստահ լինել, որ Եվրոպայի առաջնությանը արժանի թիմ կունենանք, որը կպայքարի հզորագույն հավաքականների դեմ:  

Մեզ հենց այսպիսի խումբ էր պետք,որը և ունեցանք,մնում է վերջապես մարզչի հարցն էլ լուծվի և լրջորեն պատրաստվենք մրցաշարին: