Արդարադատության նախարարի և պատգամավոր Ռուստամյանի փոխհրաձգությունը ողբերգականի և կատակերգականի միախառնում է


18:05 , 24 փետրվար, 2014

Արդարադատության նախարարի և պատգամավոր Ռուստամյանի փոխհրաձգությունը ողբերգականի և կատակերգականի միախառնում է: Ու զավեշտալի է, երբ պատգամավորը կշտամբում է նախարարին, թե «սխալ արտահայտությունից հետո դրա բառարանային բացատրությունը բերելով` նախարարն ավելի է խորացրել իր սխալը», բայց ինքն է կրկնում նույն սխալը` տալով հիմնականում «քուչում» կիրառվող բառի բացատրությունը: Նախարար-պատգամավոր հեռակա բանավեճը զերծ է բարոյական, մշակութային տարրերից և քաղաքական համոզմունքներից: Փողոցային բառապաշարով խոսքը համեմելը պատանեկան վարք է, և այս վարքագծով քաղաքական գործիչները գցում են իրենց առանց այդ էլ ցածր վարկանիշը: