Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում


17:28 , 22 փետրվար, 2014

Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ «Օրինակ, -ասում է նա,- մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին՝ կուպոնի դրույքը 6%-ով, հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը՝ 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ. 6%-ից 2014թ. փետրվարին դրույքը իջել է 5.8%-ի։ Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան, արդեն բացատրել եմ, QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ. սեպտեմբեր-2014թ. փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել. Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը Սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով՝ 5.7%։ Բացի դա, Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է։