Հայաստանում խախտված ամենահիմնարար սկզբունքը դա անհատական արժանապատվության կորուստն է


19:34 , 30 հունիս, 2012

15-ով մեկի վրա հարձակվելը ոչ միայն հակամարդկային է, այլ հակակենսաբանական է:
Ցանկացած զարգացած հանրություն հարգում է իր անհատին և նրան հնարավորություն է տալիս մեկը մեկի դեմ պարզելու կոնֆլիկտը:
Ամերիկյան ու արևմտյան հազարավոր ֆիլմերը ուր մեկը մեկի դեմ պայքարի փիլիսոփայությունն է նկարագրված, մեր կողքով են անցել, առանց ընկալվելու: Ռուսական մենամարտը, ճապոնական խարակիրին առհասարակ մեր ուղեղին անհարիր են:
Մենք ոհմակ ենք, իրար ֆիզիկապես ու բարոյապես հոշոտող: Որս ում ու ոնց կարողանում է, անում է, առանց հաշիվ իսկ տալու իրեն որպես homo sapiens: