Պոռնկագրական նյութերի տարածումն առաջացնում է քրեական պատասխանատվություն


20:53 , 18 փետրվար, 2014

Դատարանը հիմք ընդունելով մշակութաբանական փորձաքննության թիվ 02688 եզրակացությունը, թիվ ԵԱՔԴ/0183/01/13 գործով դիրքորոշում է հայտնել պոռնկագրական բնույթի նյութերի մասին, ըստ որի՝ «Պոռնկագրական բնույթի են համարվում այն տեսանյութերը, որոնցում գռեհիկ, կոպիտ, նատուրալիստական ձևով ցույց են տրվում սեռական ակտի և սեռական օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական մանրամասնությունները»: Այսիպսով, բոլոր այն տեսանյութերի տարածումը, գովազդումը, որոնք պարունակում են վերոգրյալ հատկանիշները, համարվում են պոռնկագրական նյութեր, որոնց տարածումն առաջացնում է քրեական պատասխանատվություն: