Պետք է մոռանանք արտաքին թշնամուն ու պայքարենք ներքին թշնամու դեմ


10:12 , 30 հունիս, 2012

Ճակատագրի բերումով հայերս միշտ պայքարել ենք հարևան թշնամինների դեմ:Պայքար որ ուներ գերնպատակներ` պահելու Հայաստանը, պահելու հայի տեսակը, պահելու ու մեր սերունդներին փոխանցելու հայոց լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթն ու հավատը:
Ցավոք ուզում եմ ասել, որ այժմ հայտնվել ենք մի վիճակում, որ արտաքին թշնամուն մոռացել ու պետք է պայքարենք ներքին թշնամու դեմ: Ներքին թշնամի, որին հենց մենք ենք ծնել` հասարակությունը, կերակրել , աճեցրել, շատ դեպքերում հակահասարակական արարքների համար լռել, գլուխ թեքել, ինչու չէ ընտրել:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք նման ծանր իրավիճակում մեր երկիրը չի եղել, նկատի ունեմ մի քանի մարդու ձեռքում չի եղել երկրիս ճակատագիրն ու անհատի ճակատագիրը, այո հենց անհատի :Ու այդ ամենի պատճառը բնականաբար շատերի անտարբերությունն ու լռությունն է, առաջին հերթին իշխանությունների, ու պատասխանատու կառույցների:
Սթափվեք տղերք, ախր բացառված չէ, որ վաղը Վահեի վիճակում հայտնվի ձեր բարեկամներից կամ երեխաններից որևէ մեկը, սթափվեք տղերք, քանզի ներքին թշնամին արդեմ դռնից ներս է մտել, ու ձեռք է բարձրացնում մեր երեխայի, մեր ընտանիքի անդամի վրա, սթափվեք տղերք, մեր երկրի իրավիճակից թույլ մի տվեք ուրախանա արտաքին թշնամին, սթափվեք տղերք ու երկիրը դարձնենք համերաշխ ընտանիք: