13:33 , 15 փետրվար, 2014Այս շաբաթ Նյու Յորքում անցկացվեց հերթական նորաձեւության շաբաթը, որի ընթացքում աշխարհահռչակ դիզայներները ներկայացրին իրենց աշուն-ձմեռ 2014/2015 հավաքածուները: Այսօր FashionYan-ում կփորձեմ ամփոփ ներկայացնել ամենակարեւոր ցուցադրությունները: Մեզ` հայերիս համար, կարծում եմ, այս նորաձեւության շաբաթն առանձնանում էր նրանով, որ հայտնի անունների կողքին տեսանք նաեւ հայկական անուն: Հայազգի Արաքս Երամյանը ներկայացրեց 2014 թ. իր աշնանային հավաքածուն: Առաջարկում եմ նախ ծանոթանալ Արաքսի հավաքածուի որոշ նմուշներին, այնուհետ անցնել մյուս ցուցադրություններին:





Հիմա խոսենք մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներից: Նյու Յորքի նորաձեւության շաբաթում իրենց հավաքածուներով աչքի ընկան Վիկտորիա Բեքհեմը, Ռալֆ Լոուրենը, Մարկ Ջակոբսը, Քելվին Քլեյնը եւ այլք: Բայց, ամեն ինչ հերթով: Եկեք դիտենք եւ գնահատենք հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի ոչ պակաս հայտնի կնոջ աշխատանքը:




Անցնենք Ralph Lauren-ին, որը շաբաթվա ընթացքում երկու ցուցադրություն ունեցավ` մեկը երիտասարդական ոճի հագուստի, մյուսը` դասական:




Հաջորդը Calvin Klein-ի` լակոնիկ ոճով արված հավաքածուն է:



Ինչ վերաբերում է Marc Jacobs-ին, ապա այս հավաքածուն ինձ այդքան էլ դուր չեկավ: Չնսյած, ճաշակի հարց է, գուցե ձեզ դուր գա ![]()