Թուրքիայում կառավարությունն աշխատանքից ազատել է 160 դատավորի։ Ազատումները կապված են կոռուպցիոն հայտնի բացահայտումների հետ, որոնց, ըստ մամուլի, առնչություն ունի նաև կառավարության ղեկավարը։ Այս ամենի մեջ ամենաանհանգստացնողն այն է, որ այդ երկրում դատավորներին աշխատանքից կարող է ազատել կառավարությունը։
Եթե իսկապես կառավարությունն է նշանակում և ազատում դատավորներին, ապա տվյալ երկրում որևէ լուրջ առաջընթաց պետք չէ սպասել։