Ազատական vs Ազգայնական. ռաունդ 4


18:55 , 12 փետրվար, 2014

 

Ազգայնականն իրեն համարում է միջոց, հայրենիքը գերագույն նպատակ, ազատականն՝ իրեն գերագույն նպատակ, հայրենիքը՝ միջոց:

Ազատականը որքան ձգտում է ազատության, այնքան նվազում են պարտականություները ազգի, հայրենիքի և աշխարհի հանդեպ, որքան նվազում են պարտականությունները, այնքան նա ավելի է դառնում ազատ:

Ազգայնականը որքան ձգտում է ազատության, այնքան ավելանում են նրա պարտականություններն ազգի, հայրենիքի և աշխարհի հանդեպ. որքան ավելանում են պարտականությունները, այնքան նա ավելի է դառնում ազատ դրանց մեջ: