Երևանի փողոցների անցագծերի չերևալու պատճառով պատահարները ավելացել են


18:02 , 27 հունիս, 2012

Այսօր քայլում էի Երևանի կենտրոնական փողոցներով ու նկատեցի մի բան, որ քաղաքի կետրոնական փողոցների անցագգծերից շատերը գրեթե չեն երևում: Այդ պատճառով էլ անցորդները սովորաբար անցնում են երթևեկելի և անցորդներին ոչ թույլատրելի մասերով: Եթե փողոցները լինեն բարեկարգված, անցագծերը լինեն տեսանելի և հարմարեցված փողոցներին կարծում եմ այսքան ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն լինի: Քաղաքապետը վերջին շրջանում շատ ողջունելի գործեր է կատարել, բայց պետք է նաև այս թեկուզ փոքրիկ երևացող, բայց մեծ կարևորություն ունեցող հարցին լուծում տա: