Հայաստանն ու միշտհայականությունը համատեղելի չեն


19:05 , 26 հունիս, 2012

Բայց դիմացինդ ախր նման կատեգորիաներով չի մտածում, ինչ պետություն ինչ բան, իրա համար կա հայ` միշտ հայ, եւ կա թուրք` միշտ թուրք: Իրա համար` թուրքը միշտ թուրք ա, միշտ կոտորել ա հային, բայց միաժամանակ` հայն ա որ միշտ  ուժեղն ա եղել: Տրամաբանության կանոնների խախտու՞մ կա կարծում եք: Ինչ տրամաբանություն, ինչ կանոն, ինչ օրենք, ինչ բան, դրանք բոլորը արեւմուտքի հնարած դավերն են, եթե դու տրամաբանությունից ես խոսում, ուրեմն արեւմուտքի գործակալ ես կամ «թուրքի մնացորդ»: