Ի՞նչ հրամաններ են գնում կառավարությունից մարզպետարաններին, մարզպետարաններից էլ՝ համայնքներին


16:43 , 3 փետրվար, 2014

Հարգելի հայրենակիցներ, հասակակիցներ, մինչ մեզ շփոթմունքի մեջ գցելով Սահմանադրական դատարանը իր որոշումով ժամանակ է ձգում, և մենք էլ ուրախանում ենք մեր հաղթանակով, նման հրամաններ են գնում կառավարությունից մարզպետարաններ, մարզպետարաններից էլ համայնքներ:

Համայնքների ղեկավարներին

Առաջարկվում է Ձեզ ապահովել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով սահմանված, 1974թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար ամսեկան բազային եկամտի 5% կուտակային պարտադիր վճարումը և տեղեկատվություն ներկայացնել մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն/էլեկտրոնային հասցե (այստեղ գրված է մարզի էլեկտրոնային հասցեն), կատարման ընթացքի վերաբերյալ:
Վճարողների կողմից անհամաձայնություններ լինելու դեպքում պահանջել գրավոր բացատրություններ: 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման 
Վարչության պետ` 

Հետևությունը թողնում եմ ՁԵԶ ...