Ամենախենթ գաղափարներն այլևս իրականություն են. հարսանիքներ ջրի տակ (ֆոտոշարք)


12:58 , 30 հունվար, 2014

Մտածում եք՝ ինչպես ձեր հարսանեկան ֆոտոշարքը դարձնեք անկրկնելի և անմոռանալի: Հարսանիք բլոգը ձեզ է առաջարկում դիտել լուսանկարիչ Ադամ Օփրիսի ջրի տակ կատարված նկարահանումները, որոնք, անշուշտ, բացի նրանից, որ հիացնում են գեղեցկությամբ, նաև ոգեշնչում են՝ ստեղծելու հարսանեկան յուրօրինակ լուսանկարներ: 

«Կյանքի նկատմամբ կիրքը իմ մեջ արթնացել է երկու անգամ՝ առաջին անգամ երբ հանդիպեցի իմ երազանքների կնոջը և երկրորդ անգամ, երբ աշխարհը տեսա իմ ֆոտոխցիկի օբյեկտիվի միջից: Ես ծնվել և մեծացել եմ Հարավային Ֆլորիդայում, և գրեթե միշտ իմ կյանքը ուղեկցել է օվկիանոսը: Ադրենալինի իմ չափաբաժինը ես ստանում եմ նկարահանելով մարդկանց կյանքի այն դրվագները, որոնց նրանք կանդրաառնան անընդհատ և դրանից նրանց սիրտը ամեն անգամ ավելի ուժեղ կբաբախի»: Ադամ Օփրիս