Թշնամին համարում է, որ իր դեմ կազմակերպված պետություն չկա


15:43 , 25 հունվար, 2014

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2013-ին աճել է 5.8%-ով։ Հայաստանում աճի ցուցանիշը 3.5% է։ Ընդ որում, ոչ նավթային աճը կազմել է 10%։ Կոնկրետ անցյալ տարի նավթի գներն իջել են։ Այսինքն, նավթը կապ չունի։ Իմ ժամանակ, երբ արձանագրվեցին պատերազմի հիմնական ու վերջնական հաղթանակները, միշտ մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի լավն էին, քան իրենցը։ Հիմա հասկանում եմ, թե մեծ հաշվով ինչու է սահմանում անհանգիստ։ Թշնամին համարում է, որ իր դեմ կազմակերպված պետություն չկա։