Սահմանադրական դատարանի որոշումը նպատակ ունի կասեցնելու համընդհանուր բողոքի ալիքը


21:17 , 24 հունվար, 2014

Սահմանադրական դատարանի այս որոշումը, որն ըստ էության առայժմ ենթադրում է, ոչ թե կասեցում, այլ որոշակի պայմանների փոփոխություն, ընդամենը նպատակ ունի կասեցնելու համընդհանուր բողոքի ալիքը, որն օրըստօրե ավելի մեծ խմբեր էր ընդգրկում: Ուստի հարկավոր է վճռական լինել և սկսածը տանել մինչև վերջ: Հարկավոր է շարունակել բողոքի ակցիաներն ու այլ նախաձեռնությունները, հարկավոր է, որ ավելի մեծ հասարակական խմբեր և կոլոկտիվներ արտահայտեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Միայն այս պայմաններում կարելի է ակնկալել օրինագծի վերջնական կասեցումը: