ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել


18:52 , 24 հունվար, 2014

Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։ Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ. սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել։