«Ռոմանտիկների» համաշխարհային պրեմիերան կկայանա Գյոտեբորգի միջազգային կինոփառատոնում


21:41 , 23 հունվար, 2014

Still close up for webKinoashkharh.am-ը գրում է.

«Այսօր պլյուս» Ֆիլմարտադրության իրականացրած «Ռոմանտիկները»  նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գյոտեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։

Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։

Գյոտեբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ճանաչված ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։

«Ռոմանտիկներն» իրականացվել է «Այսօր պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Գյոտեբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալյանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ