ԼՂՀ ԱԳՆ-ը ընդունե՞ց «Լեռնային Ղարաբաղի հարակից զբաղեցված տարածքների վերադարձ»-ը


21:06 , 21 հունիս, 2012

ԼՂՀ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ԼՂՀ ԱԳՆ-ը ուղղակի կերպով ընդունեց Լոս Կաբոսյան հայտարարությունում հղում արված Ակվիլայի ու Մուսկոկայի հայտարարությունների վեց սկզբունքները, որոնցից մեկն էլ «Լեռնային Ղարաբաղի հարակից զբաղեցված տարածքների վերադարձ»-ն է. Էլ չասեմ մնացած կետերի մասին: Անկեղծ ասած, լռությունը ավելի նախընտրելի էր: