Որպես Մարտի 1 ապրած մարդ՝ շատ ծանր եմ տանում այն, ինչ կատարվում է Կիևում


14:51 , 22 հունվար, 2014

Որպես Մարտի 1 ապրած մարդ՝ շատ ծանր եմ տանում այն, ինչ կատարվում է Կիևում: Ուղիղ 6 տարի առաջ էր նույն իրավիճակը. մարդիկ, ովքեր կանգնել էին հանուն ժողովրդավարության ու մարդու խախտված իրավունքի վերականգնման՝ միայն թե հայերեն: Հիմա նույն բանը՝ ուկրաիներեն է՝ 6 տարի անց: Մենք 6 տարի առաջ կորցրեցինք ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ չկարողանալով ձևավորել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, իսկ արդյունքում էլ՝ հայտնվելով բռնապետության տիրույթում: Հիմա Ուկրաինան է... Ես չեմ կարող անտարբեր նայել դրան: Պատկերն աչքիս առաջ կրկնվում է, ցավոտ է շատ...