Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում


14:59 , 21 հունվար, 2014


ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Սիրելի Արմեն։
Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էիր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։ Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐԻՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ յուր ազգի
Ազատության կզոհվի։