Ոստիկանությունը խուզարկել է Ջասթին Բիբերի տունը


17:29 , 17 հունվար, 2014

Lusabac.info-ն գրում է.

Լոս Անջելեսի ոստիկանությունը խուզարկել է հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի տունը, ով կասկածվում է հարևանի տուն հում ձվեր է նետել:

Ավելի վաղ նրա հարևանը տեղեկացրել էր ոստիկանությանը, Բիբերի արարքի մասին: Նա նշել է նաև, որ այդ ընթացքում եղել է պատշգամբում և նկարել է ամենը տեսախցիկով: Իսկ Բիբերը դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել: