Հրդեհը սկսողն ու լուռ նայողը հիմա ինքն է «հրդեեեհ» է գոռում


16:53 , 17 հունվար, 2014

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես ոգևորվածություն, հավատ, վստահություն ու կամ բարձր կերպար չեմ կարող գտնել, ու անգամ փնտրել մեկի մեջ, ով տարիներով այրվող շենքի դիմաց սուսուփուս կանգնել է, ու հիմա «հրդեեեհ» է գոռում: Մանավանդ, երբ գիտեմ, որ հրդեհն ինքն է սկսել: Ու մանավանդ, որ գիտեմ, որ հրշեջ ծառայության պետի պաշտոնին ա նայում: Ու մանավանդ, եթե իմ տունն է հրդեհվում: Սա` տարբեր գրասենյակներին ականջալուր մեր հանրությանն ու վայ ակտիվիստներին ու չկայացած լրագրողներին: Բոլորդ միգուցե ինչ-որ տեղ աշխատում եք, չէ՞: Ձեր գործով զբաղվեք, էլի ...