«Հարսնաքարը» բոյկոտելու մասին


14:56 , 20 հունիս, 2012

Ես ընդհանրապես ռեստորաններ չեմ հաճախում, դա համարում եմ դասակարգային լպիրշություն, երբ բնակչությանդ զգալի մասը հացի կարոտ է գնալ ու վայելել զեխությունն անընկալելի է: Իսկ նմանատիպ դեպքերից հետո, ընդհանրապես բոյկոտելը նման վայրերը մարդկային կերպարին վերադառնալու հնարավորություն է, քաղաքացիական կեցվածքի դրսևորում, ազատագրում սպառողական հոգեբանությունից: