Բանա՞կ, թե սպանդանոց


12:02 , 17 հունվար, 2014

 

Ես պաշտում եմ այն երևույթը, երբ տղան ծառայում է բանակում. բանակն է տղային տղամարդ դարձնում, բայց կրկնում եմ բանակում, այլ ոչ թե սպանդանոցում: Բանակը մարդկային անողոքության աստիճանը ի ցույց դնելու, բռունքների ուժը փորձարկելու, զինվորին կամքից և ինքնուրույնությունից զրկելու, ծխախոտը զինվորի ափի մեջ հանգցնելու միջոց չէ, պարոնայք, ինչպես դուք եք նշում, բանակը զինվորի տունն է, իսկ տանը ԶԻՆՎՈՐ չեն սպանում:

 

Ձեր զբաղեցրած պաշտոնները ոչինչ են այն պաշտոնի համեմատ, որը պատկանում է զինվորին: Ի տարբերություն մյուսների, զինվորը այն միակ պաշտոնյանն է, ով չի գռփում և զուր խոստումներ չի տալիս, նա իսկապես գործ է անում, այն էլ ոչ թե աթոռին բազմած, այլ զենքը  ձեռքին՝ թշնամու բնում: Աղաչում եմ ձեզ, եթե չեք խղճում զինվորին, գոնե Աստծուն խղճացեք, քանզի Աստծո ամենապաշտելի արարածը զինվորն է, և նա չի ներում այն «պաշտոնյաներին», ովքեր պաշտոնաթող են անում զինվորին: