Նոր հիբրիդ` արեւային վահանակներով Ford C-MAX (11 լուսանկար)


12:02 , 10 հունվար, 2014

«Consumer Electronics Show 2014» ցուցահանդեսի շրջանակներում ավելի շատ ավտոարտադրողներ են փորձում ներկայացնել ինչ-որ հատուկ բան: Ավտոսրահները եւ մոտոր- շոուները դարձել են չափազանց միօրինակ եւ ընկերությունները փնտրում են առաջ ընթանալու նոր ուղիներ:


Այսպիսով, Ford ընկերությունը, ցուցադրել է իր նոր հիբրիդային C-MAX Solar Energi առաջին մանրամասները, որը տանիքի վրա կօգտագործի արեւային վահանակներ՝ որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր:



Կոմպակտ մինիվենը օգտագործում է տեխնոլոգիա, որը մշակվել է արտադրողի դիզայներների եւ հետազոտական ​​կազմակերպությունների հետ համատեղ:


Չնայած այն հանգամանքին, որ արեւային բջիջները կարձագանքեն արեւի հարաբերական գտնվելու վայրին եւ լիցքը կարող է լինել միանգամայն բավարար, C-MAX Solar Energi նաեւ լիցքավորվում է էլեկտրոցանցից: Լիովին լիցքավորված մարտկոցով եւ մեկ բաքով՝ մեքենան կարող է հաղթահարել մոտ 1000 կմ հեռավորություն: