15:14 , 30 դեկտեմբեր, 201312-ամյա Թեյլոն Դեյվիսի մոտ բժիշկներն ուղեղի անբուժելի քաղցկեղ են հայտնաբերել: «Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամը այցելել է Թեյլորին ու, պարզելով, որ Թեյլոնը երազում է Բեյոնսեի հետ պարել, միանգամից անցել է գործի` կապվելով սիրված երգչուհու հետ:
Եվ այսպես, «Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամն ու Բեյոնսեն իրականացրել են քաղցկեղով հիվանդ աղջնակի երազանքը՝ Բեյոնսեի՝ Լաս Վեգասում տեղի ունեցող համերգի ժամանակ:

Թեյլոնն արդեն վայելում էր Բեյոնսեի ելույթները…

...ու հանկարծ Բեյոնսեն բառացիորեն օդով սլացավ ու հայտնվեց երեխայի առջև:

Թեյլոնը հուզմունքից ու ուրախությունից սկսեց արտասվել:

Instagram-ի օգտատերերից մեկն էլ, ով ներկա էր համերգին, հասցրել է հետևից լուսանկարել օրվա հերոսին ու Բեյոնսեին:
Բեյոնսեն այնուհետև իջել է բեմից գրկել փոքրիկին ու նրա հետ միասին երգել:


Այս հուզիչ պահի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել ստորև: