2013 թվականի ռեպորտաժային լավագույն լուսանկարները (Photo)


17:48 , 25 դեկտեմբեր, 2013

Репортажные снимки года

Հանրահայտ Getty Images ֆոտոբանկը ավանդաբար հրապարակում է տարվա ամենանշանակալից իրադարձությունները լուսաբանող ռեպորտաժների լավագույն լուսանկարները` սպորտի, մշակույթի, քաղաքականություն ու հանրային ոլորտների վերաբերյալ:

Եկեք միասին նայենք տարվա ամենատպավորիչ լուսանկարների հավաքածուն ու հիշենք անցնող տարին:

Չինական զորքերի գունդը` առավոտյան մարմնամարզության ժամանակ` Հեյլունցզյան գավառում: Ջերմաստիճանը -30 է:

Մեքսիկայի Պոպոկապետեպել հրաբուխը մոխիր է ժայթքում: Այդ օրը Տալակսակա քաղաքի իշխանությունները զգոնության 5-րդ աստիճան հայտարարեցին` 7 բալանի սանդղակով, ինչը նշանակում էր, որ քաղաքի ու քաղաքից մինչև 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակչությունը պետք է ցանկացած պահ պատրաստ լինի տեղահանվելու:

12-ամյա բևեռային արջ Բորիսը թմրաքունի տակ: Բորիսին ամբողջական հետազոտություն էին անում, նախքան ատամների և աչքերի վիրահատության ենթարկելը: Տակոմա, Վաշինգթոն, ԱՄՆ:

Արքայազն Ուիլիայմը օգնում է իր կնոջը, ում կոշիկի կրունկը մտել էր ճաղավանդակի արանքը` Օլդերշոտում տեղի ունեցող Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարության առիթով կազմակերպված զորահանդեսի ժամանակ:

Բարաք Օբաման և Միշել Օբաման պարում են Օբամայի երդմնակալության կապակցությամբ կազմակերպված պարահանդեսի ժամանակ:

Կորեական Բոուինգ 777-ը Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում վայր ընկնելուց հետո:

Տասնյակ հազարավոր ակտիվիստները Ջակարտայի փողոցներ են դուրս եկել` պահանջելով նվազագույն աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:

Կայծակը հարվածում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին: Հենց այդ օրը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարեց, որ լքում է իր պապական աթոռը, քանի որ նրա առողջությունը թույլ չի տալիս շարունակել իր գործունեությունը: Այդ կերպով, Պապն աննախադեպ քայլ արեց ժամանակակից կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ:

Ինդոնեզական Ջակարտայի սպա-սրահներից մեկում գործում է անսովոր ծառայություն` օձերով մերսում: Համարվում է, որ մարմնի վրայով սողացող օձերը ստիպում են մոռանալ առօրյա հոգսերի մասին և ձերբազատվել սթրեսից: 

Թաքսիմի հրապարակի բողոքի ցույցերի մասնակից: Ստամբուլ, Թուրքիա, 2013 թվականի մայիս:

Դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը իմացավ, որ հենց ինքն է դառնում օսկարակիր` 2013 թվականի լավագույն կին դերասան անվանակարգում:

Սուրբ Պողոսի տաճարի լի է մարդկանցով, ովքեր եկել են վերջին հրաժեշտը տալու Մարգարետ Թետչերին:

Չինացի տիեզերագնացները ռազմական ողջույն են հղում` Մոնոլիայում կատարած բարեհաջող վայրէջքից հետո:

Իսրայելցիները հետևում են, թե ինչպես է սռանչայի ամպը անցնում Նեհեվ անապատով` իսայելա-եգիպտական սահմանին: 

Տղամարդը բռնվել է ճաղերից` փորձելով պաշտպանվել հսկա ալիքից`Օսվալդ տրոպիկական ցիկլոնի ժամանակ: Սիդնեյ, Ավստրալիա: 

Ամերիկացի հավատացյալը կրկնում է Քրիստոսի վերջին ուղին Երուսաղեմում:

Ձին վայր է ընկել շոտլանդական Էյր քաղաքում կազմակերպված մրցաշարի ժամանակ:

Պեկինի Տյանանմեն հրապարակի լուսանկարների կոլլաժ, որի ներքևի մասում պարզ երևում է մթնոլորտի աղտոտվածության աստիճանը:

Կայծակը հարվածում է Չիկագոյի Ուիլլիս-Թաուեր երկնաքերին:

Նյու-Յորքը և Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի հուշահամալիրը` 2013 թվականի սեպտեմբերի 11-ին:

Բանվորները պատրաստվում են մաքրել Շանհայի Համաշխարհային առևտրային կազմակերպության շենքի պատուհանները: 

Մոմավառություն Թայլանդի Բուդդայի արձանի մոտ` Բուդդայի երկրպագման օրվա կապակցությամբ:

Երկամյա Ջեք Րիգբին իր հոր` Լի Րիգմիի հուղարկավորության արարողությանը: Տղայի շապիկին գրված է «Իմ հայրը հերոս է»: Լին սպանվել էր իսլամիստ ֆանատիկոսների կողմից Լոնդոնում` զուտ նրա համար, որ զինվորական էր:

Լացիո ֆուտբոլային ակումբի տոնում է երրորդ գոլն ընդդեմ Կատանի ակումբի հետ խաղի ժամանակ:

Red Bull Soapbox Race մրցաշարի թիմերից մեկը, որի ժամանակ մասնակիցները մրցում են ինքնաշեն մրցաշարային ապարատներով, որոնք շարժվում են զառիվեր ճանապարհով: 

Հրշեջները մարում են իսպանակայան Լաս Ֆալյաս փառատոնի ժամանակ բռնկված հրդեհը: Այդ օրը նշում են հրավառություններ անելով և հսկայական տիկնիկներ վառելով:

«Միավորման եկեղեցի» կազմակերպության ավելի քան 3000 զույգ մասնակցում են միաժամանակյա հարսանեկան արարողության` Հարավային Կորեայում:

Մյունհենյան Օքթոբերֆեսթի ատրակցիոններից մեկը:

Չինական Հեբեյի մանկավարժական համալսարանի 600 ուսանող գիշերում են համալսարանի սպորտային դահլիճում, որպեսզի մի կերպ պատսպարվեն ամռանը Չիանստանում տեղ գտած աննախադեպ տապից: Համալսարանի ադմինիստրացիան 24 ժամ շարունակ միացրած էր պահում օդափոխիչները և ուսանողներին մահճակալային պիտույքներով էր ապահովում:

Քամին կարմիր դրոշը փչել է ժամապահի դեմքին՝ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդի ողջույնի արարողության ժամանակ: Սա տեղի է ունեցել Պեկինում, ուր Ավստրալիայի վարչապետը ժամանել էր պաշտոնական այցով:

Էնդրյու Ջերմանն ու իր շները սպասում են որսի նոր սեզոնի սկզբին:

Դեղին կարիճը լուսարձակում է մթության մեջ` իր զոհին ուտելիս: Նկարն արված է իսրաելական Նեգավ անապատում, որն ի դեպ, դարձավ 2013 թվականի ամենաայցելված 10 տուրիստական վայրերից մեկն է:

Պարուհին և փոլիսմենը: Լոնդոնի Նոթթինգ Հիլլ թաղամաս:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սուզվում է Բալթյան ծովի խորքերը, որտեղ Գոգլանդ կղզու մոտ հայտնաբերվել էր «Օլեգ» ֆրեգատը:

Չինական Ցինդաո գավառում, որտեղ կանաչ ջրիմուռների աննախադեպ քանակություն էր ափ նետվել, տղամարդը զվարճանում է իր որդու հետ: 2013 թվականի հունիսից քաղաքային լողափերից շուրջ 50.000 տոննա ջրիմուռ դուրս բերվեց:

Քեյթ Միդլթոնն ու իր նորածին զավակը` Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցում: Նորածին Ջորջ Ալեքսանդր Լուին ստացավ Քեմբջրիջյան արքայազնի տիտղոսը և դարձավ բրիտանական գահի հերթականությամբ 3-րդ գահաժառանգը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը խաղում է երեխաների հետ` լոնդոնյան մանկապարտեզներից մեկը կատարած այցի ժամանակ:

Սմոգը պարուրել է Սիդնեյ քաղաքը: Վերջին քառասուն տարիների ընթացքում ուժեղագույն անտառային հրդեհների պատճառով քաղաքը պատվել էր ծխի հսկայական ամպով:

Սենթ-Էնդրյուս շոտլանդական համալսարանի ուսանողները`«Քաղցր ուիքենդի» ժամանակ, որի ընթացքում նորեկ ուսանողները պետք է շնորհակալություն հայտնեն հին ուսանողներին` ուսման մեջ օգնելու համար: Ավանդույթի համաձայն, կազմակերպվում են փրփրային մարտեր, որոնց ժամանակ ուսանողները իրար վրա փրփուր են տեղում` վաղօրոք գնված սփրվելու փրփուրների հազարավոր տարրաներից:

Չիկագոյի ոստիկանությունը հետաքննում է 24-ամյա տղամարդու սպանությունը Սաութ-Սայդ թաղամասում:

«Ֆեմեն» շարժման ակտիվիստներից մեկը գրոհում է Վլադիմիր Պուտինի վրա` հաննովերյան Hannover Messe ցուցահանդեսի ժամանակ:

Ինդոնեզիայի փրկարար բրիգադը փնտրում է Բալի կղզու մոտ ընկած ինքնաթիռի ինքնագրիչները: Ուժեղ անձրևի պատճառով օդաչուն չէր նկատել թռիչքուղին ու ինքնաթիռն ընկել էր ափամերձ ջրերի մեջ:

Բանգլադեշի Դաքքա քաղաքում 8-հարկանի շենքի փլուզումից հետո մարդիկ փնտրում են ողջ մնացածներին:

Ամերիկյան դրոշը ծածանվում է Մուր քաղաքի փլատակների վրա, որը կործանվեց ավերիչ տոռնադոյի պատճառով:

Իսպանական Պատում դե Բերգա փառատոնի մասնակիցները: Այս տոնակատարության ժամանակ մարդիկ կազմակերպում են երթ` հանդերձավորվելով ու զինվելով միստիկ ու վախենալու կերպարներով, որոնք պարում են թմբուկների հարվածների ռիթմի տակ: Այս փառատոնն անց է կացվում կաթոլիկական Քրիստոսի արյան ու մարմնի տոնի շրջանականերում:

Ավիացիայի ավագ շարքայիններ Շիլա Սմիթն ու Քորթնի Բուրդշոուն` Մանհեթթենում կայացած իրենց ամուսնությունից հետո:

Ցուլը կանգ է առել մրցավազքից առաջ իսպանական Սան-Ֆերմին Փառատոնի ժամանակ: Այս ամենամյա փառատոնը պոպուլյար դարձավ Էրնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» գրքից հետո, որը գրվել է 1926 թվաականին:

«Գունավոր վազք»-ի մասնակիցները ավստրալական Գոլդ Քոսթ քաղաքում:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի ջրասույզ եղած թաղամասների տեսքը: Այս տարի վարարումների արդյունքում ջրի մակարդակը բարձրացել էր ռեկորդային՝ 1030 սանտիմետրով, բայց ջրային պատնեշները թույլ չտվեցին, որ քաղաքի կենտրոնն էլ անցնի ջրի տակ:

Տղամարդը հանգստացնում է իր դստերը` Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի հարավում տեղի ունեցած վարարման ժամանակ:

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ ողջունում է հավատացյալներին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում: Սա պոնտիֆիկոսի վերջին հանդիպումն էր հավատացյալների հետ՝ պապական պաշտոնից հրաժարվելուց առաջ:

Շրիջա քաղաքում գտնվող Կրիշնայի տաճարի մոտ հավաքված մարդկանց օծում են ներկված ջրով: Սա այդտեղ անցկացվող արարողության պարտադիր հատվածներից մեկն է: