Գալուստ Սահակյանը վիրավորել է ՀՀԿ-ին դավաճանի պիտակ կպցնողների ծնողներին ու նախնիներին


13:44 , 23 դեկտեմբեր, 2013

Ես, իհարկե, սպասում էի, որ Գալուստ Սահակյանը չի կարող հերթական տխմար հայտարարությունը չանել, բայց այս աստիճան հիմարությունն անգամ Գալուստի համար է ռեկորդ: Ծալապակաս այս արարածը ՀՀԿ-ին դավաճանի պիտակ կպցնողների մասին ասել է հետևյալը. 

«Նրանք, ովքեր մեզ դավաճան են անվանում, խորհուրդ կտայի, որ ուսումնասիրեիք, թե ովքեր են եղել նրանց պապերը, ծնողները, և կտեսնեք հայի մի տեսակ, որը դարեր շարունակ նույն հոգեբանությամբ գալիս է ինտրիգներ ստեղծելու համար»:

Գալուստ, պապս Հայրենականի վետերան է եղել, նրա հայրը կռվել է Սարդարապատի ճակատամարտում, իսկ նրա հայրը՝ 1878-ի ռուս-թուրքական պատերազմում: Մայրս, տատերս ու նրանց տատերը եղել են ու կան առաքինի հայ կանայք, ովքեր զավակներ են բերել, ու նրանց արժանի դաստիարակություն են տվել և այդ մարդկանց շարունակողն էլ ես եմ, ու ես ՀՀԿ-ին հատկապես կպցնում եմ դավաճանի պիտակ, իսկ ով կփորձի ինչ-որ վիրավորական ակնարկ անի իմ նախնիների ու հարազատների հասցեին.... գալուստսահակյան ա: